Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արցախցիներին մեղադրել՝ նշանակում է չհասկանալ ոչ պատերազմի իրականությունը, ոչ մարդու էությունը, ոչ էլ ժողովրդի ցավը

Արցախցիներին մեղադրել՝ նշանակում է չհասկանալ ոչ պատերազմի իրականությունը, ոչ մարդու էությունը, ոչ էլ ժողովրդի ցավը
28.03.2026 | 13:50

«Փախածներ»… Ո՞վ է դա ասում։ Մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ, երբ հացը դառնում է շքեղություն, դեղը՝ անհասանելի, իսկ յուրաքանչյուր օրը՝ գոյատևման պայքար։ Արցախցիները չեն փախել․ նրանք պոկվել են մի իրականությունից, որտեղ մնալը հավասար էր լուռ մահվան՝ մոռացված աշխարհի աչքի առաջ։

«Պանդուխտի հոգեբանություն»… Սա այլևս քաղաքական գնահատական չէ, այլ՝ վիրավորանք։ Պանդուխտ չէ նա, ով երազում է վերադառնալ։ Պանդուխտ չէ նա, ում սիրտը մնացել է իր այրված տան պատերի մեջ։

Եվ «չկռվելու» մեղադրանքը… Սա պարզապես անարդարություն չէ, սա անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Որովհետև կռվելը միայն զենքով մարտի դաշտ դուրս գալը չէ։ Կռվելը նաև սովի մեջ չկոտրվելն է, երեխային կիսահաց տալն է, ապրելն է, երբ շուրջդ ամեն ինչ փլվում է։ Այդ մարդիկ կռվել են՝ իրենց լռությամբ, իրենց դիմացկունությամբ, իրենց գոյությամբ։

Բայց ամենասարսափելին այն է, որ այս խոսքերը հնչում են ոչ թե թշնամուց, այլ՝ սեփական պետության ղեկավարից։

Պետությունը չի կարող ամուր լինել, եթե նսեմացնում է իր քաղաքացիների ցավը։ Միասնությունը չի կառուցվում վիրավորանքի վրա։ Պատմությունը չի ներում նրանց, ովքեր սեփական ժողովրդի ողբերգության մեջ մեղավորներ են փնտրում հենց այդ ժողովրդի մեջ։

Արցախցիներին մեղադրել՝ նշանակում է չհասկանալ ոչ պատերազմի իրականությունը, ոչ մարդու էությունը, ոչ էլ իր ժողովրդի ցավը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3982

Մեկնաբանություններ